ԱՄԻՐԱ ՊԱԼԱՍ

Հյուրանոց և Սաունա Երևանում

Սենյակներ և Քոթեջներ

 Կտրվեք իրականությունից և վայելեք լիարժեք հանգիստ ու բարձրակարգ սպա-ծառայություններ Երևանի լավագույն սաունա-հյուրանոց Ամիրա Պալասի հյուրընկալ քոթեջներում ու առանձնասենյակներում։ Հյուրանոցն ունի մի քանի յուրահատուկ թեմատիկ սաունա քոթեջներ թեժ երեկույթների կամ հաճելի, հարմարավետ և անհոգ ժամանակ անցկացնելու համար, ինչպես նաև առանձնասենյակներ՝ լիարժեք հանգիստն անցկացնելու համար։

Ամիրա Պալասում Դուք իսկապես կվայելեք ձեր հանգիստը

Յուրահատուկ ոճով Եգիպտական սաունա-քոթեջում ստեղծված են հարմարավետ հանգստի բոլոր հնարավորությունները՝ սաունա, լողավազան, ջակուզի, բիլիարդ, 24/7 համեղ ու թարմ խոհանոց, բարձրակարգ սպասարկում

Լյուքս դասի Հայկական սաունա-քոթեջը՝ մեծ լողավազանով, սաունայով, քարե ջակուզիով և բարձրակարգ սպասարկմամբ, անմոռանալի հիշողությունների է վերածում հանգստի յուրաքանչյուր ակնթարթ։

Առանձնահատուկ շնչով Հնդկական սաունա-քոթեջում կարող եք անցկացնել ձեր հանգիստն ընկերների ու ընտանիքի հետ՝ վայելելով հանգստացնող սպա-ծառայություններ և բարձրակարգ սպասարկում։

Ընդարձակ ու հարմարավետ Հունական սաունա-քոթեջում՝ սաունայով, լողավազանով ու քարե ջակուզիով,  ստեղծված են լավագույն պայմանները ձեր ընտանեկան և ընկերական ջերմ ակնթարթների համար։

Առանձին մուտքով, V.I.P կայանատեղիով և ջակուզիով 803 սենյակում կգտնեք բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են շքեղ ու հարմարավետ հանգստի համար։

Քարե ջակուզիով, առանձին մուտքով և 24/7 համեղ խոհանոցով 804 սենյակում մենք հոգ ենք տարել բոլոր մանրուքների մասին՝ ձեր լիակատար հանգիստն ու ժամանցը ապահովելու համար։

Ջերմ ու հարմարավետ 805 սենյակը՝ առանձին մուտքով, V.I.P ավտոկայանատեղիով, ջակուզիով ու մինի-բարով, տպավորիչ հանգիստ կապահովի ձեր և ձեր մտերիմների համար։ 

ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ սաունա երեվանում

Սաունայի սիրահարները գիտեն՝ շոգը միայն ճամփորդության սկիզբն է՝ դեպի կատարյալ հանգստություն։ Մեր սպա-սաունայից օգտվելուց հետո կարող եք ընկղմվել խաղաղության մեջ՝ տեղափոխվելով հանգստի սենյակ, որում ստեղծված է կատարյալ մթնոլորտ՝ ձեր լիցքաթափումն ամբողջական դարձնելու համար: Հանգստի սենյակում կարող եք վայելել տաք և սառը ըմպելիքներ, որոնք մատուցվում են անմիջապես բազմոցների վրա՝ ձեր առավելագույն հարմարավետության համար:

Սպա ծառայություն

Քոթեջներում առանձնացված են տարածքներ՝ առողջարանային և սպա-ծառայությունների համար։ Մեր մերսման փորձառու և հոգատար մասնագետները պատրաստ են առավել տպավորիչ և ամբողջական դարձնել ձեր հանգիստը առաջին կարգի հանգստացնող մերսումներով և այլ պրոցեդուրաներով: Այս անհատական ​​ծառայություններից օգտվելու համար նախապես պետք է տեղեկացնեք մեր ադմինիստրատորին։

Համեղ սնունդ

Ամիրա Պալասի ռեստորանը լավագույններից մեկն է Երևանում։ Մեր խոհանոցն աշխատում է շուրջօրյա՝ հյուրերին մատուցելով հայկական ու եվրոպական խոհանոցների բազմազան, համեղ ու միշտ թարմ ուտեստներ, որոնք հիացնում են անգամ իսկական գուրմաններին։

Սաունա

Չոր սաունան և գոլորշով լոգանքը օգակար և առողջարար են օրգանիզմի համար։ Դրանք նպաստում են քաշի կորուստին, խոնավացնում են մաշկը,բարելավում արյան շրջանառությունը և այլն։ Մեր սաունան աշխատում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացումով, ինչն օգնում է առավել հեշտ ընտելանալ բարձր ջերմությանը և քայքայել օրգանիզմին սպառնացող տարբեր վարակները։

Հյուրանոց և Սաունա Երևանում

Ամիրա Պալասն առաջին բարձրակարգ սաունա-հյուրանոցն է Երևանում

Հյուրանոցը գտնվում է Երևանի սրտում՝ Օպերայի և բալետի թատրոնից 4,7 կմ և Հանրապետության հրապարակից 5,0 կմ հեռավորության վրա։ Մենք ունենք 7 քոթեջներ՝ ձեր լիարժեք հանգիստը կազմակերպելու բոլոր հարմարություններով։ 

4 մեծ քոթեջները՝ «Հայկական», «Եգիպտական», «Հնդկական», «Հունական», ունեն թեմատիկ ինտերիեր և ճարտարապետական յուրահատուկ լուծումներ, իսկ մնացած 3 քոթեջները՝ ժամանակակից ձևավորում ու շունչ։ 

Թեմատիկ քոթեջներն ունեն լոգարան / սաունա, լողավազան՝ հիդրոմասաժի տարածքով, ջակուզի, բիլիարդի տարածք, որոնց օգնությամբ կվայելեք լիարժեք հանգիստ և կլիցքաթափեք ոչ միայն ձեր մարմինը, այլև հոգին:  Բոլոր սենյակները հագեցած են հեռուստացույցով, հարմարավետ փափուկ կահույքով, սանհանգույցով, ջակուզիով և մինի-բարով։ Բացի հիմնական սենյակներից՝ մենք առաջարկում ենք նաև այլ սենյակներ օրինակ՝ V.I.P ավտոկայանատեղի և այգի ունեցող համարներ, օդորակիչով սենյակներ՝ բոլորն անհատական լոգարանով և առանձնահատուկ սպասարկմամբ։ 

Բարձրակարգ սպա-ծառայությունները, բարեհամբույր անձնակազմը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին մեր գլխավոր արժեքներն են։

Էլ. հասցե

info@amirapalace.am

Մեր հասցեն

Myasnikyan str. 55/7
Yerevan, Armenia 0025