Ի՞նչ ուտեստներ է պետք փորձել Հայաստան կատարած այցի ընթացքում

Ի՞նչ ուտեստներ է պետք է փորձել Հայաստանում, եթե Դուք առաջին անգամ եք այցելել այս արևոտ երկրում:

Երկրի կոլորիտը հասկանալու համար անհրաժեշտ է փորձել տեղական խոհանոցը: Բայց հիշեք, որ պետք է փորձել իսկապես համեղ պատրաստված ճաշատեսակներ: Եթե ​​հանկարծ Ձեզ դուր չեկավ ուտեստը, փորձեք այն մեկ այլ ռեստորանում: Որպիսի վստահ լինեք ճաշատեսակի ճիշտ պատրաստված լինելուն, այցելեք Երևանի ամենահայտնի ռեստորանները․այնտեղ, անշուշտ, ձեզ համեղ կկերակրեն, իսկ հարմարավետ մթնոլորտն ու ընթրիքի գինը հաճելիորեն կզարմացնեն ձեզ: Նման վայրերից մեկը Ամիրա Փալաս հյուրանոցն է: Հաճելի մթնոլորտ, համեղ սնունդ, ջակուզիով, լողավազաններով և սաունաներով կահավորված յուրօրինակ սենյակներ․էլ ի՞նչ է հարկավոր հիանալի  հանգստի համար:

Իսկ ինչ ճաշատեսակներ է պետք փորձել Հայաստանի համը հասկանալու համար։ Առաջին հերթին իհարկե պետք է փորձել հյութեղ հայկական խորոված։ Հայաստանում ոչ մի տոն չի անցնում առանց խորովածի։ Այս ուտեստի համար նույնիսկ գոյություն ունի հատուկ պար, որը մատուցողները պարում են խորովածը մատուցելիս։ Հայաստանում իրոք գիտըն, թե ինչպես վարվել մսի հետ և պատրաստում են անզուգական խորոված։  Դուք կարող եք պատվիրել խորոված գրեթե ցանկացած սրճարանում կամ ռեստորանում։ Կան խորովածի տարբեր տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը Ձեզ անտարբեր չի թողնի։

Երկրորդ տեղում նշենք քյուֆթան։ Այն իրենից ներկայացնում է մսի գնդիկներ, որոնք խաշում կամ տապակում են։ Հայաստանում մատուցում են սովորական և իշլի քյուֆթա։ Քյուֆթան պատրաստվում է մինչև խյուսի աստիճան ծեծած միսից։ Այնուհետև մսից սարքում են գնդիկներ և եփում համեմունքներով բուրավետ արգանակի մեջ: Միսն ստացվում է այնքան նուրբ և անուշաբույր է, որ պարզապես հալվում է ձեր բերանում։ Իշլի քյուֆթան, որը տեսքով մասամբ հիշեցնում է աղացած միսով կոտլետներ է, ուղղակի արտասովոր համ ունի: Այն պատրաստելու համար աղացած մսի զանգվածին օվալի ձև են հաղորդում, իսկ հետո մսի մեջ դնում մանրացված ընկույզի միջուկըԼ այնուհետև մսի վրա ցանում են բլղուր և խորովվում կամ շոգեխաշում: Այս ուտեստը մատուցվում է կիտրոնով: Համն այնքան անսովոր և զարմանալի է, որ անհնար է մոռանալ:

Հաջորդ ուտեստը, իհարկե, տոլման է: Տոլման և խորովածը հավասարաչափ են ասոցացվում Հայաստնաի հետ: Գոյություն ունեն տոլմայի մի քանի տեսակներ՝ `խաղողի տերևներով փաթաթված, ամառային տոլմա, պասուց տոլմա և այլն: Սովորական տոլման պատրաստվում է աղացած մսից և բրնձից, որոնք փաթաթվում են խաղողի տերևներով: Խաղողի տերևները կարող են լինել թարմ կամ պահածոյացված, կախված սեզոնից, բայց դա չի ազդում համի վրա: Պասուց տոլման, կարելի է ասել սովորական տոլմայի բուսական տարբերակն է։ Լոբին, ոսպը, ոլոռը փաթաթվում են խաղողի տեռրևների կամ պահածոյացված կաղամբի մեջ:

Լավ համեմված և համեղ պատրաստված ուտեստը կզարմացնի ցանկացած գուրմանի: Իհարկե, տոլմայի այս տարբերակը ավելի անսովոր կլինի զբոսաշրջիկների համար, բայց այն միանշանակ արժե փորձել: Զբոսաշրջիկների համար ամառային տոլմյի համը ավելի ծանոթ կլինի: Այն պատրաստելու համար օգտագործում են սեզոնային բանջարեղեն ՝ պղպեղ, սմբուկ, լոլիկ, թարմ կաղամբ և այլն, որոնք լցոնված են աղացած միսով, բրնձով և համեմունքերով: Եփման ընթացքում արգանակին ավելացվում են սերկևիլ կամ թթու խնձորներ ՝ ավելի հարուստ համ ստանալու համար: Տոլման սովորաբար ուտում են մածունով  կամ թթվասերով:

Հայաստանը կարող է Ձեզ հյուրասիրել և զարմացնել նաև իր փլավներով: Բացի սովորական բրնձի և մսի տարբերակներից, Զատիկի ժամանակ մատուցում են նաև բրնձով փլավ՝ համեմված չրերով, ընկույզով և ձվով: Փլավը ստացվում է չափավոր քաղցր և իրոք հյութեղ համ ունի:

Եթե ​​մտադիր եք այցելել Սևանա լիճ, փորձեք Սևանի իշխանը։ Ձկան պատրաստման տարբեր ձևեր կան, բայց մենք հատկապես ուզում ենք նշել այս ձկնատեսակից պատրաստված համեղ խորովածը: Չնայած սա ամբողջական ցուցակ չէ, սակայն ընտրել ենք հիմնական ուտեստները, որոնք բոլոր զբոսաշրջիկները պետք է փորձեն Հայաստանով:

Ի՞նչ ուտեստներ է պետք փորձել Հայաստան կատարած այցի ընթացքում․Հուսով ենք, որ Դուք հիմա հաստատ կիմանաք, թե ինչ պետք է համտեսել հյուրընկալ Հայաստանում:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

nine + nine =