Թոփ 5 տեղ Երևանում այցելելու համար

Թոփ 5 տեղ Երևանում այցելելու համար ։ Ու՞ր այցելել և ի՞նչ տեսնել, եթե Դուք Երևանում եք առաջին անգամ։

Տեղ համար առաջին Երևանում այցելելու համար. Հանրապետության Հրապարակ։ Զբոսնելով  Երևանի կենտրոնում, անցնելով հարմարավետ սրճարանների ու ռեստորանների կողքով՝ անպայման այցելեք Հանրապետության Հրապարակ։ Այն Երևանի սիրտն է, ամենակենտրոնական մասը։ Եթե դուք ժամանեք գարնանը, ամռանը կամ վաղ աշնանաը, ապա Հանրապետության Հրապարակում կտեսնեք գործող շատրվաններ, որոնք հիասքանչ են ցերեկը, իսկ մայրամուտից հետո Ձեզ կուրախացնի երգող շատրվանների ցուցադրությունը։ Հենց այստեղ՝ Հանրապետության Հրապարակից ոչ հեռու է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանը։ Այն հիմնվել է 1919 թվականին և հանդիսանում է Հայաստանի ամենահին թանգարանը։ Տեղի կոլեկցիան ընդգրկում է հնագիտական, նումիզմատիկական և ազգագրական թեմաներով մոտավորապես 400 000 գտածո։ Թանգարանում կարելի է ծանոթանալ Հայաստանի պատմությանը՝ սկսած վաղ պալեոլիթ շրջանից մինչև մեր օրերը։

Թոփ 5 տեղ Երևանում այցելելու համար, Ուր այցելել Երևանում
Թոփ 5 տեղ Երևանում այցելելու համար, Ուր այցելել Երևանում

Երկրորդ տեղը Երևանում այցելելու համար. «Վերնիսաժ»։ Վերնիսաժը նույնպես գտնվում է Հանրապետության Հրապարակից ոչ հեռու։ Այս վայրը պարտադիր պետք է այցելեն Երևան ժամանած այն զբոսաշրջիկները, ովքեր փնտրում են ազգային կերպարվեստի նմուշներ,  կոլորիտային հուշանվերներ ու այլ հետաքրքիր իրեր, ինչպես նաև ձեռագործ աշխատանքների սիրահարները, քանի որ այս շուկայում իրենց աշխատանքներն են ներկայացնում իսկական վարպետները։ Այստեղ դուք կարող եք գտնել ձեռքով պատրաստված շախմատնեը, նկարներ, գեղազարդ սպասք, զարդեր, գլխաշորեր ու տեքստիլ այլ իրեր, երաժշտական գործիքներ և շատ այլ հետաքրքիր բաներ։ Վերնիսաժը հիասքանչ վայր է, որտեղից կարելի է գնել ու տուն տանել արժեքավոր, գեղեցիկ ու հետաքրքիր որևէ իր։

Երրորդ տեղը Երևանում այցելելու համար.«Կասկադ» ճարտարապետական համալիր։ Սա մի հրաշալի ու գեղեցիկ վայր է, ուր միշտ ցուցադրվում են անսովոր արձաններ։ Համալիրը իրենից ներկայացնում է հինգ բաց հարթակներից բաղկացած կասկադ, որի յուրաքանչյուր մակարդակից հիասքանչ տեսարան է բացվում դեպի քաղաք։ Երբ հասնեք ամենավերևի մասը, ձեր առջև կբացվի ամբողջ քաղաքը և Արարատի լավագույն տեսարանը։ Կասկադի յուրաքանչյուր մակարդակի վրա կան հետաքրքիր շատրվաններ, արձաններ և քանդակներ։ Բացի այս ամենը Կասկադում գործում է թանգարան՝ Գաֆեսչյան արվեստի կենտրոնը։ Կասկադ ցանկալի է այցելել երկու անգամ, քանզի ցերեկը և երեկոյան այստեղից բացվում են լրիվ տարբեր, բայց հիասքանչ տեսարաններ։

Կասկադ
Մատենադարան

Չորրորդ տեղը Երևանում այցելելու համար. Մատենադարան։ Այն հանդիսանում է հնագույն ձեռագրերի պահպանմամբ զբաղվող ինստիտուտ, որը կրում է սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը։ Թանգարանը ստեղծվել է Էջմիածնի միաբանության ձեռագրերի հավաքածուի հիման վրա։  Հավաքածուն սկսվում է 5-րդ դարից։ Մատենադարանում պահվում են ավելի քան 17 հազար հնագույն ձեռագիր և մոտ 100 հազար արխիվային փաստաթուղթ։ Բացի հայատառ ձեռագրերը (11230 լիարժեք և 2200 ֆրագմենտային), այստեղ պահվում են նաև ավելի քան 3000 ձեռագրեր ռուսերեն, եբրայերեն, լատիներեն, արաբերեն, արամերեն, հունարեն, վրացերեն, հնդկերեն, ճապոներեն ու պարսկերեն լեզուներով։ Թանգարանի կոլեկցիայում կան նաև 2281 հնատիպ գրքեր։ Այս թանգարանը կօգնի Ձեզ ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի հետաքրքրաշարժ ու բազմադարյան պատմությանը։

Հինգերորդ տեղը Երևանում այցելելու համար. Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականի Եղեռնի զոհերին։ Ամեն տարի ապրիլի 24-ին ամբողջ Երևանի բնակիչները, ինչպես նաև հայերը ողջ աշխարհից, ովքեր այդ ժամանակ հասցրել են հայրենիք ժամանել, այցելում են Ծիծեռնակաբերդ, որպիսի հարգեն  ցեղասպանության զոհերի հիշատակը։ Սա մի տպավորիչ երթ է, որի ընթացքում հսկայական քանակի մարդիկ ծաղիկներ են տանում դեպի հավերժական կրակը։ Հուշահամալիրը բաց է այցելության համար տարվա մնացած օրերին նույնպես։ Այն իրենից ներկայացնում է շատ գեղեցիկ ու յուրօրինակ պատմություն ունեցող ճարտարապետական կոմպլեքս։ Համալիրը տեղակայված է նույնանուն բլրի վրա, որի վերևից նույնպես բացվում են հիասքանչ տեսարաններ։

Թոփ 5 տեղ Երևանում այցելելու համար, Ուր այցելել Երևանում