Ի՞նչ պետք է վերցնենք Ձեր հետ Հայաստանում ճանապարհորդելիս

Ի՞նչ պետք է վերցնենք Ձեր հետ Հայաստանում ճանապարհորդելիս ։ Այս ցուցակը կօգնի Ձեզ մի կողմիս բաց չթողնել անհրաժեշտ իրերը ուշադրության կենտրոնից, մյուս կողմից էլ՝ չվերցնել ավելորդ ոչինչ։

Ինչ վերցնել Ձեզ հետ երբ ճանապարհորդում եք Հայաստանով

Հայաստանով ճամփորդելու համար ցանկալի է վերցնել միայն ամենաանհրաժեշտ իրերը, քանի որ ամենահետաքրքիր ու գեղեցիկ վայրերը տեսնելու համար Դուք ստիպված եք լինելու շատ երթևեկել, իսկ դա միշտ ավելի հեշտ է անել քիչ իրերի առկայության դեպքում։

Եթե դուք Հայաստան եք ժամանում ամռանը, ապա ուշադրություն դարձրեք եղանակին.  ամառը այստեղ շատ շոգ է լինում, և ցերեկները շատ հեշտ է վառող արևի տակ արագ և ուժեղ այրվածքներ ստանալ։  Այդ պատճառով մի մոռացեք վերցնել հարմարավետ բամբակյա հագուստ և հատուկ արևապաշտպան քսուքներ։ Ինչպես նաև հարկն է հստակեցնել, որ Հայաստանի տարբեր շրջաններում ջերմաստիճանի մեծ տատանումներ են լինում։ Օրինակ եթե հուլիսին ցերեկը Երևանում ջերմաստիճանը +40 է, ապա Սևանա լճի ափին Ձեզ կսպասի թարմացնող զով եղանակ, +22 °C տաքություն և հովացնոց քամի։ Այդ իսկ պատճառով երկրով ճամփորդելով ցանկալի է հետևել եղանակին և տաք շորեր նույնպես վերցնել։

Հայաստանը ընկերասեր ու բարյացակամ մարդկանց երկիր է։ Ռուսերեն լեզուն այդտեղ հասկանալի է գրեթե բոլորին՝ չհաշված որոշ բացառություններ։ Այդ իսկ պատճառով բառարանների կարիքը բացակայում է։ Ցանկացած հարցով Դուք ռուսերենով կարող դիմել պատահական անցորդներին և կստանաք նրանց օգնությունը։ Ինչպես նաև շատերը տիրապետում են անգլերենին կամ այլ օտար լեզուների։ Քաղաքում ուղեցույցերը կրկնվում են անգլերեն լեզվով, ինչը հեշտացնում է զբոսաշրջիկների տեղաշարժը։ Բացի այդ, բազմաթիվ ցուցակներ և անվանումներ նույնպես գրված են ոչ միայն հայերեն, այլ նաև անգլերեն կամ ռուսերեն լեզվով։ Հայաստանում առանց օտար լեզուների իմացության ճանպարհորդելը շատ հարմարավետ է։

Հայաստանում ճամփորդելիս պատրաստ եղեք, որ հայկական ճաշկերույթները շատ երկար են տևում և անչափ համեղ են։ Բայց համեղ խորովածի նման քանակը կարող է ծանրություն առաջացնել նման ճաշատեսակների անսովոր մարդկանց մոտ։ Սակայն այս խնդիրը բարեբախտաբար հեշտությամբ լուծվում է հատուկ դեղամիջոցներով, որոնք վաճառվում են ցանկացած դեղատանը։ Դեղատներից օգտվելը և դեղամիջոցներ ձեռք բերելը նույնպես դժվարություն չի ներկայացնում, քանի որ ռուսախոս դեղագետները միշտ կօգնեն, կպատասխանեն հարցերին և խորհուրդներ կտան։ Հատկանշական է, որ Հայաստանում դեղահաբերը վաճառվում են հատով։

Ցանկացած պակաս կամ մոռացված իր կարելի է գնել։ Ամենակարևորը փաստաթղթերի և գումարի առկայության մասին հոգ տանելն է։  Հայաստանը ունի իր սեփական դրամական միավորը՝ դրամը։ Փոխանակման կետեր կան սուպերմարկետներում ու հաճախ հանդիպում են նաև քաղաքի տարբեր մասերում՝ մեծ փողոցների վրա։ Դրանք կարելի է գտնել առանց դժվարության։ Շատ հաճախ փոխարժեքը ավելի շահավետ է լինում սուպերմարկետների փոխանակման կետերում, քան օդանավակայանում։ Հայաստանի տարածքով ճանապարհորդելիս՝ հատկապես, երբ այցելում եք հեռավոր վայրեր, ցանկալի է ունենալ կանխիկ գումար, քանի որ շատ հավանական է, որ քարտով վճարել չի հաջողվի։

Եվ ամենավերջում ցանկանում ենք խորհուրդ տալ չմոռանալ վերցնել լիցքավորող սարք սմարթֆոնի կամ ֆոտոապարատի համար, ինչպես նաև լրացուցիչ հիշողության կրիչ բազմաթիվ գեղեցիկ նկարների համար, որոնք Ձեզ կհիշեցնեն հիասքանչ ու կոլորիտային ճամփորդության մասին Հայաստանում։

Ինչ վերցնել Ձեզ հետ երբ ճանապարհորդում եք Հայաստանով

Ի՞նչ պետք է վերցնենք Ձեր հետ Հայաստանում ճանապարհորդելիս։ Միայն ամենաանհրաժեշտ իրերը, քանզի մնացած ամեն ինչ՝ հիասքանչ մարդիկ, գեղեցիկ բնություն, գեղատեսիլ վայրերը և համեղ սնունդը արդեն այստեղ են։